Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նավթի գինը՝ բարելի դիմաց 16 դոլար

Նավթի գինը՝ բարելի դիմաց 16 դոլար
25.12.2015 | 09:09

Royal Bank of Scotland ներդրումային բանկի գլխավոր տնտեսագետ Էնդրյու Ռոբերթսի կանխատեսմամբ՝ նավթի համաշխարհային գները 2016-ին կարող են շարունակել անկումը` հասնելով 1 բարելի դիմաց 16 դոլարի՝ նշվում է բանկի զեկույցում: Նավթի համաշխարհային շուկայում առաջարկը գերազանցում է պահանջարկը, և այս միտումը շարունակվելու է 2016-ին, քանի որ նավթային շուկա է վերադառնալու Իրանը։ Վառելիքի պահանջարկի ավելացմանը վնասում է նաև գլոբալ տաքացումը։ Նա չի բացառել, որ նավթի գինը կհասնի 16 դոլարի 2016 թ. առաջին եռամսյակում։

Դիտվել է՝ 2360

Մեկնաբանություններ